ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վստահե՞նք ոստիկաններին

Վստահե՞նք ոստիկաններին
17.04.2013 | 17:43

Ոստիկանությունը նպատակ ունի մեծացնել համակարգի նկատմամբ հանրային վստահություննը: Նույն նպատակին էին ուղղված այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումները, որի ընթացքում քաղաքացիական հատվածը խիստ քննադատում, ելույթներ էր ունենում, իսկ ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին այդ ամենի «տակից» դուրս գալ: Ապրիլի 9-ի իրադարձությունների համատեքստում բավականին հարցեր հնչեցին ոստիկանների գործողությունների իրավաչափ լինելու առնչությամբ: Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ բռնի ուժ չի գործադրվել, ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, ինչին հաջորդեց ՀԿ-ների և ակտիվիստների օրինակների թվարկումը և անհամաձայնությունը: irates.am-ը փոխոստիկանապետից ճշտեց, այդուհանդերձ, «իրավաչափ» ասվածի կոնկրետ ձևակերպումը ո՞րն է: «Այն, ինչն օրենքի շրջանակներից դուրս է, իրավաչափ չէ: Օրենքի տարրին համապատասխան պետք է լինի, այսինքն, իրավաչափությունը գալիս է օրենքով նախատեսված իրավունքների ու պարտականությունների շրջանակից: Եթե այդ շրջանակից դուրս է, բնականաբար, իրավաչափ չէ: Եթե հարց է հնչում, կոնկրետ դեպք պիտի բերվի, ոչ թե ասել` սա իրավաչափ չէ»,-ասաց Օսիկյանը: Մեր այն դիտարկմանն էլ` Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածը իրավաչա՞փ է, փոխոստիկանապետն ընդգծեց. «Այդ առնչությամբ քննություն է կատարվում, հրապարակային ձևով ոստիկանությունը կհայտնի իր դիրքորոշումը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ